Home » 2011 » Հուլիս » 16 » Ֆալկաոն երկարաձգել է պայմանագիրը "Պորտուի" հետ
19:16
Ֆալկաոն երկարաձգել է պայմանագիրը "Պորտուի" հետ
 Պորտուգալական գրանդ "Պորտուի" առաջատար հարձակվող կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն Twitter միկրոբլոգի իր էջում և ակումբի պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ նոր պայմանագիր է կնքել "Պորտուի" հետ մինչև 2015թ.-ը: Պայմանագրում պաշտոնապես նշվել է նաև Ֆալկաոյի հրաժարագինը, որը կազմում է 45 մլն եվրո: Ֆալկաոն գրել է. "Ես շնորհակալ եմ իմ ակումբին և քաղաքին այն սիրո համար, որով նրանք դիմավորեցին ինձ 2 տարի առաջ, երբ ես դեռ նոր էի ժամանում Պորտուգալիա: Շնորհակալ եմ, որ երկրպագուները բոլոր հանդիպումներին միշտ աջակցել են մեզ և օգնել տիտղոսներ նվաճել: Մեծ անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին, որի ընթացքում փորձելու ենք նորանոր տիտղոսներ նվաճել":
Վերջում հավելենք, որ "Պորտուի" և Ֆալկաոյի միջև կնքված նոր պայմանագիրը հարձակվողի կողմից ստորագրվել է Արգենտինայում, որտեղ էլ վերջինս Կոլումբիայի ազգային ընտրանու կազմում մասնակցում է "Ամերիկայի գավաթին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Twitter, Արգենտինա, Պորտուգալիա, Պորտու, Ռադամել Ֆալկաո, միկրոբլոգ, Կոլումբիա, գրանդ | Rating: 5.0/1
Total comments: 0