09:47 Ֆալկաոն լավ գիտի իր հիմնական մրցակիցներին | |
Մադրիդի "Ատլետիկոյի" կոլումբիացի 26-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոն գնահատել է իր` Եվրոպայի լավագույն խաղացող դառնալու շանսերը` նշելով, որ իր հիմնական մրցակիցները էլի կլինեն Լեո Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն: "Այդ երկուսը աշխարհում լավագույններն են, և ես ստիպված եմ միշտ նրանց հետ մրցակցել լավագույնը դառնալու համար: Նրանք, իրոք, անհավանական խաղացողներ են: Ես շատ ուրախ եմ, որ իրենց ժամանակակիցն եմ և կարող եմ վայելել նրանց ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ամեն ինչ անում եմ ինքնակատարելագործվելու համար: Անցած մրցաշրջանն ինձ համար լավ դասավորվեց, և դա թույլ է տալիս ակնկալել, որ այս տարի էլ կլինեն վերելքներ: Ես խաղում եմ Իսպանիայի ամենևին էլ ոչ ամենահզոր թիմերից մեկում, սակայն այստեղ էլ ինձ շատ հարմարավետ է: "Ատլետիկոն" միշտ լուրջ նպատակներ է հետապնդում, իսկ դա ամենից կարևորն է ֆուտբոլում: Կուզեի ուժերս փորձել "Չեմպիոնների լիգայում" հենց այս հեղինակավոր թիմի կազմում",- ասել է 26-ամյա կոլումբիացի տաղանդավոր հարձակվողը, ում համար դեռ անցած տարի մադրիդցիները շուրջ 40 մլն եվրո են վճարել "Պորտուին":
| |
|
Total comments: 0 | |