Home » 2012 » Օգոստոս » 28 » Ֆալկաոն լիովին պատրաստ է մենամարտին
08:21
Ֆալկաոն լիովին պատրաստ է մենամարտին
 Մադրիդի "Ատլետիկոյի" հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ժամեր առաջ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բիլբաոյի "Ատլետիկի" հետ մրցավեճում, հայտարարել է, որ ինքը բավականին երջանիկ է զգում իրեն "Ատլետիկոյի" կազմում և այս օրերին չի պատրաստվում ինչ-որ տեղ հեռանալ այդ ակումբից: "Մենք այս պահին էլ ավելի կարևոր առաջադրանք ունենք. պետք է կարողանան Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղին լավ պատրաստվենք և հաղթենք շատ ահասարսուռ "Չելսիին": Իհարկե, դեռ խոսակցությունները շատ են իմ` "արիստոկրատ" դառնալու մասին, սակայն ես դրան վաղուց լուրջ չեմ վերաբերում: Ուրբաթ օրը մեզ շատ կարևոր խաղ է սպասվում: Ինչ վերաբերում է իմ այս հեթ-տրիկին, ապա կասեի, որ դրանում մեծ ավանդ ունեն իմ խաղընկերները: Ես գոհ եմ նրանցից, իսկ մարզիչն էլ գոհ է թիմից, այնպես որ ամեն բան հրաշալի է մեր թիմի համար",- ասել է 26-ամյա կոլումբիացին:
Հ.Գ.: Ժամեր առաջ "Լա Լիգայի" 2-րդ տուրում "Ատլետիկոն" սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախել է Բիլբաոյի "Ատլետիկին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0