Home » 2013 » Մայիս » 28 » Ֆալկաոն ու Վալդեսը մեկ ոտքով "Մոնակոյում" են
08:21
Ֆալկաոն ու Վալդեսը մեկ ոտքով "Մոնակոյում" են
 Մադրիդի "Ատլետիկոյի" հարձակվող Ռադամել Ֆալկաոն և կատալոնական "Բարսելոնայի" դարպասապահ Վիկտոր Վալդեսը շատ մոտ են "Մոնակո" տեղափոխվելուն: Երեկ ֆուտբոլիստները ժամանել են Մոնտե Կառլո, և այժմ ցանկանում են բուժզննում անցնել ակումբի մարզաբազայում: Թեև հարկ է նշել, որ Վալդեսի գործակալը հերքում է Վիկտորի՝ "Մոնակո" տեղափոխվելու մասին լուրերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու ֆուտբոլիստների համատեղ տրանսֆերը գնահատվում է 70 մլն եվրո (60 մլն Ֆալկաոյի և 10 մլն Վալդեսի համար):
   Հավելենք, որ մի քանի օր առաջ ռուս միլիարդատեր Դիմիտրի Ռիբոլովլևին պատկանող ակումբը արդեն 70 մլն դիմաց գնել է "Պորտուի" խաղացողներ Ջեյմս Ռոդրիգեսին և Ժոաու Մոուտինյոյին: Սպասվում է, որ թիմն ամռանը կծախսի մոտ 200 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 328 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0