Ինչպես տեղեկացնում է պորտուգալական A Bola պարբերականը, Եվրոլիգայի անցած խաղարկության չեմպիոն "Պորտուն" և Մադրիդի "Ատլետիկոն" համաձայնության են եկել կոլումբիացի հարձակվող, ծագող գերաստղ Ֆալկաոյի` դեպի հարևան Իսպանիա տեղափոխության հարցում: Կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերային փոխհատուցման գումարը կկազմի 40 մլն եվրո, սակայն
որոշակի պայմանների դեպքում այն կարող է աճել մինչև 47 մլն: Բացի այդ,
ակումբները պայմանավորվել են նաև պորտուգալական "Վիշապներին" պատկանող կիսապաշտպան Ռուբեն Միկայելի տեղափոխության
հարցում: Նրա համար "Ատլետիկոն" կվճարի 5 մլն եվրո: Նշենք, որ անցած մրցաշրջանում Ֆալկաոն Պորտուգալիայի առաջնության 22 հանդիպումներում
դարձել է 16 գոլի հեղինակ և 17 գոլ էլ խփել է Եվրոպայի լիգայի
հանդիպումներում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու և ռեկորդակիր:
|