20:52 Ֆալկաոյի կրծքին կհայտնվի Ադրբեջանի գովազդը | |
Մադրիդի "Ատլետիկոն" վերջապես կարող է մշտական նոր հովանավոր ունենալ, որի պիտակը կհայտնվի թիմի մարզաշապիկների դիմային հատվածում: Սպասվում է, որ թիմի հովանավորը կլինի ադրբեջանական ավիաընկերությունը: 2012թ.-ի վերջում մադրիդյան ակումբի ղեկավարները 3 հստակ առաջարկներ են ստացել` չինական Huawei, Ադրբեջանի կառավարությունից և ԱՄԷ-ից: Ըստ իսպանական մարզական ԶԼՄ-ների` պայմանագիր կկնքվի Ադրբեջանի հետ: Այդ պայմանագրի համաձայն տարեկան առնվազն 12 մլն եվրո կփոխանցվի "Ատլետիկոյի" ղեկավարությանը, ընդ որում` կնքվելիք այդ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2014թ.-ը: Այսպիսով` ուղիղ 18 ամիս Մադրիդի "Ատլետիկոյի" մարզաշապիկին էլ կլինի այն գրությունը, որով թիմը խաղացել է Մադրիդի "Ռեալի" դեմ խաղում` "Ադրբեջան` կրակների երկիր": Հ.Գ.: Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչերի է ընդունակ Ադրբեջանի կառավարությունը, որը պատրաստ է հսկա մի կլորիկ գումար փոխանցել, ինչ է թե իր երկրի մասին գովազդով մարզաշապիկը հայտնվի, ասենք, Ռադամել Ֆալկաոյի կրծքին:
| |
|
Total comments: 0 | |