Home » 2012 » Հունիս » 8 » Ֆալկաոյին չի հետաքրքրում "Բարսելոնան"
08:39
Ֆալկաոյին չի հետաքրքրում "Բարսելոնան"
 Մադրիդի "Ատլետիկոյի" 26-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոն, իմանալով իր նկատմամբ կատալոնական "Բարսելոնայի" հետաքրքրության մասին, չի կարողացել զսպել իր հույզերը և անկեղծորեն ասել է, որ երբեք ինքը չի տեղափոխվի այդ ակումբ: "Ես շշուկների մասին ոչ մի մեկնաբանություն էլ չունեմ: Այս պահին ավելի հետաքրքիր զբաղմունք ունեմ, քան "Բարսելոնայի" մասին խոսելը: Եթե ինչ-որ նշանակալից առաջարկներ են լինում, և իմ գործակալը իմանում է այդ մասին, ապա անպայման հայտնում է",- ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0