Home » 2012 » Մարտ » 11 » Ֆելիպե Մելոն զզվո՞ւմ է "Յուվենթուսից"
11:37
Ֆելիպե Մելոն զզվո՞ւմ է "Յուվենթուսից"
 Թուրքական "Գալաթասարայի" բրազիլացի խաղացողը հայտարարել է, որ իր համար ամեն բան ուղղակի հիանալի է դասավորվել Թուրքիայում, այնպես որ ինքը չի պատրաստվում հեռանալ այդ երկրից։ "Երբ ես խաղում էի "Յուվենթուսում", ինձ հստակ դերակատարություն էր տրվում խաղադաշտում, իսկ այստեղ ես մի փոքր ազատ եմ ու կարող եմ միանալ թիմի գրոհներին։ Այսկերպ ես բացահայտեցի, որ նաև վատ ենթահարձակվող չեմ։ Ներկայումս իմ ակումբը բավականին գրագետ խաղ է ցուցադրում, և գուցե մայիսին էլ մենք Թուրքիայի չեմպիոն դառնանք։ Ինչ էլ լինի, ես "Յուվենթուս" երբեք չեմ վերադառնա",- ասել է բրազիլացի կիսապաշտպանը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0