Home » 2011 » Մարտ » 20 » Ֆելիքս Մագաթը պաշտոնանկ է արվել
12:37
Ֆելիքս Մագաթը պաշտոնանկ է արվել
 Գելզենկիրխենյան "Շալկե 04"-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ գերմանացի Ֆելիքս Մագաթը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ "Շալկեի" ղեկավարությունը Մագաթին պաշտոնանկ է արել այն պարզ պատճառով, որ ակումբն այժմ գերմանական "Բունդեսլիգայում" ընթանում է ընդամենը 10-րդ հորիզոնականով:
Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայում" գելզենկիրխենյան թիմը հասել է 1/4 եզրափակիչ փուլ և ուժերը չափելու է  իտալական Միլանի "Ինտեր" ակումբի հետ, ինչպես նաև դուրս է եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 540 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3