Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիս Նազարյո Դե Լիմա Ռոնալդոն հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում գրել է, որ 2012թ.-ը սկսել է բժշկության մեջ հայտնի Դենգեի տենդով վարակված: Ֆենոմենն այս մասին գրել է. "Նոր տարին սկսեցի Դենգեի տենդով: Ինձ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից դուրս գրվեցի հունվարի 3-ի գիշերը: Հիմա ընդունում եմ հաբերներ և մոտ ժամանակներս կապաքինվեմ":