Home » 2012»Մարտ»8 » Ֆեռնանդո Լյորենտե. "Ռունին հարձակվող-մարդասպան է"
19:49
Ֆեռնանդո Լյորենտե. "Ռունին հարձակվող-մարդասպան է"
Իսպանական Բիլբաոյի "Ատլետիկի" երիտասարդ ու բարձրահասակ հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն այսօր "Եվրոպայի լիգայի" 1/8 փուլի շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում կայանալիք հակամարտությունից առաջ խոսել է փառահեղ մրցակցի ու նրա ֆուտբոլիստների մասին: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը բեջբերում է իսպանացի հարձակվողի խոսքերը. "Նրանք կլինեն այս հակամարտության ֆավորիտները, քանի որ գրեթե միշտ հանդես են եկել "Չեմպիոնների լիգայում" Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" պես, իսկ մենք նորեկ ենք "Եվրոպայի լիգայում": Ինձ հատկապես հիացնում է "մանկունյացիներից" Ռունիի խաղը: Նա իսկական հարձակվող-մարդասպան է: Այս ամենը հաշվի առնելով` անելու ենք ամեն ինչ այս խաղից առավելագույնս քաղելու համար":