Home » 2012 » Մայիս » 26 » Ֆեռնանդո Տորրես. "Ամեն ինչ հասկացել եմ"
22:03
Ֆեռնանդո Տորրես. "Ամեն ինչ հասկացել եմ"
 Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը լրագրողներին պատմել է իր և թիմի ղեկավարության հանդիպման մանրամասների մասին, որի ժամանակ երկու կողմերը քննարկել են հարձակվողի ցուցադրած խաղն ավարտված մրցաշրջանում: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է Տորրեսի խոսքերը. "Ես ցանկություն հայտնեցի հանդիպել թիմի ղեկավարության հետ մրցաշրջանի ավարտից հետո, որպեսզի հասկանամ, թե թիմի ղեկավարներն ինչպիսի պլաններ ունեն ինձ հետ կապված: Ուրախ եմ, որ ինձ համար այդքան սպասվելիք հանդիպումը կայացավ, և հիմա ինձ ամբողջությամբ պարզ է, թե ինձ ինչ է սպասվում: Արդեն ամեն ինչ հասկացել եմ: Շատ եմ ցանկանում, որպեսզի նոր մրցաշրջանը որքան հնարավոր է շուտ սկսվի":
     Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում "Էլ Նինյոն" անցկացրած 35 հանդիպումներում դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ, որը, անշուշտ, այդքան էլ պատիվ չի բերում Տորրեսի նման բարձրակարգ հարձակվողին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0