Home » 2012 » Մայիս » 29 » Ֆեռնանդո Տորրես. "Կարծում եմ՝ ես արժանի եմ"
16:51
Ֆեռնանդո Տորրես. "Կարծում եմ՝ ես արժանի եմ"
 Իսպանիայի ազգային հավաքականի "արիստոկրատ" հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը լրագրողների հետ խոսել է իր՝ Իսպանիայի ազգայինում տեղ գտնելու մասին, ինչպես նաև քննարկել է "կարմիր ֆուրիայի" երկու կորուստների՝ պաշտպան Կառլես Պույոլի և հարձակվող Դավիդ Վիլյայի վնասվածքների մասին: Հեղինակավոր Marca պարբերականը մեջբերում է "Էլ Նինյոյի" խոսքերը. "Կարծում եմ՝ ես արժանի եմ, որ ընդգրկվել եմ Իսպանիայի կազմում: Անգլիայի գավաթի և "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպումներում ես հիանալի խաղ ցուցադրեցի: Կարող եմ ասել, որ նախորդ մրցաշրջանն ինձ համար այդքան էլ վատը չէր: Բացի այդ "Չելսիի" ղեկավարությունը նախկինի պես հավատում է ինձ: Ներկայիս դրությամբ ես ֆիզիկապես գտնվում եմ գրեթե իդեալական մարզավիճակում: Վստահ եմ, որ չեմ լինի թիմի համար բեռ: Հակառակը՝ պատրաստվում եմ օգնել Իսպանիայի ընտրանուն՝ դառնալու Եվրոպայի չեմպիոն: Խաղալու եմ միայն թիմի համար: Ցավում եմ, որ այս Եվրոպայի առաջնությանը մեզ հետ չեն լինի Պույոլն ու Վիլյան: Նրանք հանդիսանում են թիմի առաջնորդները պաշտպանական և հարձակվողական գոտիներում, ուստի դժվար կլինի լրացնել նրանց բացը հարյուր տոկոսով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0