Home » 2012 » Մարտ » 23 » Ֆերդինանդ. "Երկրպագուներին գրավում է միայն այն, որ "Սիթին" հաղթում է"
21:25
Ֆերդինանդ. "Երկրպագուներին գրավում է միայն այն, որ "Սիթին" հաղթում է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բրիտանացի բազմափորձ կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ "Մանչեսթեր Սիթիի" երկրպագուների բանակն ավելացել է միայն այն պատճառով, որ թիմը կարողանում է հաղթանակներ տոնել: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Ֆերդինանդի խոսքերը. "Այժմ, երբ մի քիչ ազատ ժամանակ ես ունենում և դուրս ես գալիս փողոց զբոսնելու, ավելի հաճախ ես տեսնում մարդկանց, ովքեր իրենց վրա կրում են "Մանչեսթեր Սիթիի" մարզաշապիկը: Նախկինում ամեն ինչ այլ էր: Նրանք ներկայումս թվով ավելին են, քան մի քանի տարի առաջ: Կարծես թե "քաղաքաբնակների" հաջողություններն են գրավում երկրպագուներին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթել "Պրեմիեր լիգան"՝ դրանով իսկ խանգարելով նրանց երկրպագուների թվի ավելացմանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0