Home » 2011 » Օգոստոս » 15 » Ֆերդինանդը շնորհավորել է Ֆաբրեգասին
17:24
Ֆերդինանդը շնորհավորել է Ֆաբրեգասին
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բազմամյա ու բազմափորձ պաշտան Ռիո Ֆերդինանդը Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում գրել է, որ իր համար հաճելի է Սեսկ Ֆաբրեգասի դեմքին ժպիտ տեսնել, երբ վերջինս 5-ամյա պայմանագիր էր կնքում "Բարսելոնա" ակումբի հետ: Ֆերդինանդը գրել է նաև, որ հետաքրքիր կլինի Ֆաբրեգասին բացի "Արսենալից" այլ մարզահագուստով ևս տեսնել: Ահա թե ինչ է գրել Ֆերդինանդը. "Վերջապես ավարտվեց Ֆաբրեգասի տրանսֆերային սագան: Նրան "Բարսելոնայում" միմիայն հաջողություններ եմ մաղթում: Ուզում եմ ասել, որ Սեսկը թոփ մակարդակի խաղացող է, և այժմ էլ կխաղա թոփ մակարդակի թիմում: Հետաքրքիր կլինել "կապտանռնագույնների" կազմում նրա խաղը դիտելը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hartsat | Tags: Բարսելոնա, Ռիո Ֆերդինանդ, սոցիալական ցանց, Արսենալ, Twitter, թոփ, սագա, Սեսկ Ֆաբրեգաս | Rating: 5.0/2
Total comments: 0