Home » 2011 » Ապրիլ » 25 » Ֆերգյուսոն. "Չելսին" ավելի վտանգավոր մրցակից է"
09:09
Ֆերգյուսոն. "Չելսին" ավելի վտանգավոր մրցակից է"

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ Լնդոնի "Արսենալը" կկարողանա իր թիմին մրցակցություն ցուցաբերել "Պրեմիեր լիգայի" հաղթողի տիտղոսի համար պայքարում` կարծելով, որ Արսեն Վենգերի թիմին խանգարում է փորձի բացակայությունը։ Ըստ շոտլանդացի մասնագետի՝ իսկական վտանգ ներկայացնողը Անչելոտտիի "Չելսին" է։

Մրցաշարի ավարտից 4 տուր առաջ "Մանչեսթեր Յունայթեդն" առաջ է "Չելսիից" և "Արսենալից" վեց միավորով և մաթեմատիկորեն լոնդոնյան երկու ակումբներն էլ հավասար հնարավորություններ ունեն տիտղոսի պայքարի համար, սակայն Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այդ երկու թիմերից վտանգը պետք է սպասել Կառլո Անչելոտիի սաներից. "Եթե նայենք այդ երկու թիմերին, ապա "Չելսին" շատ ավելի մեծ փորձ ունի, քան "Արսենալը": Նրանք ունեն փորձառու և ուժեղ թիմ, և դա է նրանց միջև տարբերությունը։ "Արսենալի" ֆուտբոլիստները լավն են, սակայն "Չելսին" էլ ավելի լավ թիմ է։ Ես դեռևս մի քանի շաբաթ առաջ եմ ասել, որ մեր հիմնական մրցակիցը կլինի "Չելսին", և հիմա էլ նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են ավելի բարձր հորիզոնական, քան "Արսենալը"։ Ես հասկանում եմ, որ երկու թիմերն էլ մեզանից հետ են վեց միավորով և կարող են համարվել մեր մրցակիցները, սակայն ես նախապատվությունը տալիս եմ "Չելսիին", քանի որ նրանց խաղացանկը նաև ավելի թեթև է։ Սակայն, նրանք դեռ պետք է գան "Օլդ Թրաֆֆորդ", և նրանց այստեղ հաստատ հեշտ չի լինի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0