Home » 2011 » Հուլիս » 15 » Ֆերգյուսոն. "Դե Խեային նմանեցնում եմ Չեխին"
17:44
Ֆերգյուսոն. "Դե Խեային նմանեցնում եմ Չեխին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ երիտասարդ դարպասապահ դե Խեայի տարիքի հետ կապված խնդիրներ չի տեսնում։ Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը. "Ես մեկնել էի դիտելու Պետեր Չեխի խաղը դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս "Ռենում"։ Նա 19 տարեկան էր, և ես ասեցի ինքս ինձ, որ նա շատ երիտասարդ է։ Բայց շուտով "Չելսին" մոտ 7 մլն ֆունտով գնեց նրան և դրանից հետո նա չի լքել թիմը։ Այնպես որ, եթե դարպասապահը Պետեր Չեխի պես ունակություններ ունի, իսկ դե Խեան ունի, երիտասարդ լինելը կապ չունի։ Նա արագ է, ֆանտաստիկ դիրքեր է կարողանում ընտրել և գնդակին տիրելու արտակարգ ունակություններ ունի"։
Նշենք, որ 20-ամյա իսպանացին "կարմիր սատանաների" կազմ է տեղափոխվել Մադրիդի "Ատլետիկոյից" 18 մլն ֆունտ ստեռլինգով։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0