Home » 2012 » Փետրվար » 11 » Ֆերգյուսոն. "Հիանալի ընտրություն"
00:02
Ֆերգյուսոն. "Հիանալի ընտրություն"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն իսկական պրոֆեսիոնալ է և կարող է իր ուսերի վրա վերցնել Անգլիայի ազգային թիմի ղեկավարությունը: "Նա կարող է հանգիստ փոխարինել մեկ այլ հանճարեղ մարզչի` Ֆաբիո Կապելլոյին: Իրոք, Հարրի Ռեդնապն ամենալավ թեկնածուն է: Նա փորձառու է և ֆուտբոլից բավականին լավ է գլուխ հանում: Որտեղ էլ աշխատել է, նոր մակարդակի է հասցրել իր մարզած ակումբներին: Կարծում եմ` նրա միակ խնդիրը կլինի ակումբային ու ազգային թիմերի համատեղում: Ամեն դեպքում, Ռեդնապն իսկական պրոֆեսիոնալ է ու լավ թեկնածու ազգային հավաքականի համար",- ասել է շոտլանդացի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0