Home » 2011 » Հուլիս » 24 » Ֆերգյուսոն. "Նանին դեռ կատարելագործվում է"
20:51
Ֆերգյուսոն. "Նանին դեռ կատարելագործվում է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը համոզված է, որ իր թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Նանին մեծ ապագա ունի "Օլդ Թրաֆֆորդում": Բրիտանական Sky Sports լրատվամիջոցը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Նանին լավ խաղաց ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց Անտոնիո Վալենսիան վնասվածքից ապաքինվելուց հետո շատ լավ մարզավիճակում էր, ու շատ դժվար էր չթողնել նրան դուրս գալ խաղադաշտ: Նանին շատ լավ ֆուտբոլիստ է, ով շարունակում է կատարելագործվել: Մեզ սպասվում է դժվարին մրցաշրջան, և բոլորն էլ ժամանակ կստանան խաղալու համար: Ցավոք, Նանին չստացավ ժամանակ "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում հանդես գալու համար, բայց նրա ժամանակն առջևում է":
Վերջում հավելենք, որ անգլիական "Ասթոն Վիլայից" դեպի "կարմիր սատանաների" մարզաբազա Էշլի Յանգի տեղափոխությունից հետո շատերը թերահավատորեն են մոտենում այն հանգամանքին, թե Նանին կխաղա "մանկունիանցիների" մեկնարկային կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Tags: Օլդ Թրաֆֆորդ, Անտոնիո Վալենսիա, Sky Sports, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, Էշլի Յանգ, Ասթոն Վիլա, Չեմպիոնների լիգա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Լուիշ Նանի | Rating: 5.0/1
Total comments: 0