Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը քիչ առաջ ավարտված "Լիվերպուլի" հետ խաղից հետո (Խմբ. Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ "մանկունիացիները" հաղթել են 2-1 հաշվով) հայտարարել է, որ "մերսիսայդցիները" պետք է վաճառեն իրենց հարձակման առաջատար Լուիս Սուարեսին, ով հրաժարվել է խաղից առաջ կայացած ձեռքսեղման ժամանակ ողջունել Պատրիս Էվրային:
"Սուարեսը "Լիվերպուլի" ամոթանքն է: Նա չպետք է խաղա այդ ակումբի կազմում: Նրա գործողություններն ազդեցին խաղային մթնոլորտի վրա: Նա պետք է, որ ամաչի իր հիմարությունների համար",- ասել է Ալեքս Ֆերգյուսոնը: