Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է "Մանչեսթեր Սիթիին"` Անգլիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Շոտլանդացի մասնագետը նշել է, որ իր թիմն ավելի արժանի էր չեմպիոնությանը, սակայն միշտ չէ, որ ֆուտբոլում արժանավորներն են հաղթում: "Ցանկանում եմ շնորհավորել "քաղաքայիններին": Կարծում եմ` նրանք պետք է գոլային հրավառություն կատարեին, երբ խաղադաշտից հեռացվեց Ջոուի Բարտոնը, ու "ՔՊՌ"-ն 10 հոգով մնաց: Ամեն դեպքում` շնորհավորում եմ",- ասել է Սըր Ալեքսը:
|