Home » 2011 » Մարտ » 22 » Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում են երեք դարպասապահներ
16:08
Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում են երեք դարպասապահներ
 Արդեն վաղուց հայտնի է, որ հոլանդացի դարպասապահ Էդվին վան Դեր Սարն ամռանը ավարտելու է ֆուտբոլային կարիերան, իսկ "Յունայթեդում" ակտիվորեն արդեն փնտրում են նրան փոխարինողի: Էրիկ Սթիլը, ով գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնի առջև պատասխանատու է դարպասապահների համար, վերջերս մեկնել էր Գերմանիա, որպեսզի հետևի "Շալկե"-"Բայեր" հանդիպմանը: Հանդիպման ընտրությունը զուտ պատահականության արդյունք չէր. այդ թիմերի դարպասապահներ Մանուել Նոյերը և Ռենե Ադլերը գտնվում են "Յունայթեդի" սկաուտների ուշադրության կենտրոնում: Բացի այս դարպասապահներից, Ֆերգյուսոնը ցանկանում է հնարավորության դեպքում ձեռք բերել հոլանդացի Մարտեն Ստեկելենբուրգին, ով բոլորիս հայտնի է "Այաքսից": Ֆերգյուսոնն առայժմ հրաժարվում է մամուլի ներկայացուցիչներին ասել, թե ով է ի վերջո փոխարինելու վան Դեր Սարին: Թեև պետք է փաստել, որ լեհ դարպասապահ Տոմաս Կուժչակն ամենայն հավանականությամբ կլքի թիմը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 559 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0