Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Ֆերգյուսոնն ամենից շատ զգուշանում է "Չելսիից"
17:37
Ֆերգյուսոնն ամենից շատ զգուշանում է "Չելսիից"

 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ հենց Լոնդոնի "Չելսին" է լինելու "կարմիր սատանաների" հիմնական մրցակիցը չեմպիոնական տիտղոսը նվաճելու պայքարում: Մանչեսթերյան Inside United պարբերականին տված հարցազրույցի ժամանակ շոտլանդացի ազնվականն ասել է. "Չելսին" փորձառու թիմ է, որի խաղը կախված է այնպիսի բարձրակարդ ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան, Պետր Չեխը, Ջոն Թերին, Ալեքսը, Նիկոլա Անելկան, Ֆեռնանդո Տորեսը: Բոլոր այս խաղացողները տպավորիչ փորձ ունեն: Այս ամենի հետ մեկտեղ նրանց թիմում չկան տարեց խաղացողներ, ինչպես Գիգզն է: Կարծում եմ, որ չեմպիոնական վազքուղու եզրափակիչ հատվածում հենց "Չելսին" է դառնալու մեր գլխավոր մրցակիցը: Մենք պետք է զգուշանանք լոնդոնցիներից: Ինչ վերաբերում է Անդրե-Վիլլաշ Բոաշին, ապա կասեմ, որ նա երիտասարդ և ծայրահեղ նպատակասլաց մասնագետ է: Ժամանակի հետ նա մեծ արդյունքների կհասնի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0