Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը երեկ BBC ռադիոկայանի լրագրողի միջոցով ի լուր աշխարհի հայտարարել է,
որ ըմբռնումով կմոտենա, եթե "կարմիր սատանաների" բուլղարացի հարձակվող Դիմիտար
Բերբատովը որոշի հեռանալ ակումբից: Հավելենք, որ բուլղարացու ծառայություններով հետաքրքրված են "Բավարիան", "Յուվենթուսը" և "ՊՍԺ"-ն: Նշենք նաև, որ ավարտված մրցաշրջանում Չիչարիտոյի կտրուկ առաջընթացի պատճառով
Բերբատովը կորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում, թեև հանդիսանում էր թիմի գլխավոր ռմբարկուն "Պրեմիեր լիգայում": "Եթե Դիմիտարը որոշի հեռանալ, ես կհասկանամ նրա ընտրությունը: Նա հոյակապ
ֆուտբոլիստ է, ում հետ մարզումների ժամանակ ես երբեք խնդիրներ չեմ ունեցել: Վերջին մրցաշրջանում նա քիչ դուրս եկավ խաղադաշտ, բայց նա դրանում մեղավոր
չէր",-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը:
|