Home » 2012 » Օգոստոս » 20 » Ֆերգյուսոնը դեռևս չի վստահում երիտասարդ Ուելբեկին
13:06
Ֆերգյուսոնը դեռևս չի վստահում երիտասարդ Ուելբեկին
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հասկացրել է թիմի 21-ամյա հարձակվող Դեննի Ուելբեկին, որ գալիք մրցաշրջանում նա հիմնական կազմի խաղացող չի համարվում, թեև նշել է նաև, որ մի քանի տարի անց իրադրությունը կարող է փոխվել: "Աստղային խաղընկերներ ունենալը միմիայն կօգնեն Դեննիին էլ ավելի աճելու հարցում: Միշտ էլ կարելի է ինչ-որ բան սովորել մեծագույն խաղացողներից: Եթե հիշում եք, ապա երբ մեր թիմ եկավ Էրիկ Կանտոնան, ապա նա նաև լավ ուսուցիչ էր շատերիս համար: Ուելբեկը շատ բան կարող է սովորել վան Պերսիից, Ռունիից ու Չիչարիտոյից: Կարծում եմ` ուղղակի հոյակապ հարձակում ունենք: Դա ինձ ոգեշնչում է գալիք մրցաշրջանից առաջ: Դեննին դեռ շատ երիտասարդ է, ընդամենը 21 տարեկան: Նա դեռ զարգանում է, ինչն էլ կօգնի նրան ուղղելու սեփական թերությունները: Այս տարի էլ նա հաստատ ամեն շաբաթ խաղադաշտ չի կարող մտնել, սակայն երբ կդառնա արդեն 23-24 տարեկան, կլինի մեր թիմի հիմնական խաղացողը",- ասել է Սըր Ալեքսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1