Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության 13-րդ տուրում "Նյուքասլի" հետ
ոչ-ոքի (Խմբ. հանդիպումն ավարտվել է 1-1) խաղալուց հետո քննադատել է անգլիական լիգան սպասարկող մրցավարներին: "Բացի եզրային մրցավարից, ոչ ոք
կանոնների խախտում չնկատեց մեր տուգանային հրապարակում: Գլխավոր մրցավարը
կարծում էր, որ այնտեղ անկյունային հարված է պետք նշանակել: Սա պարզապես
զավեշտ էր: Ես հարգանքով եմ լցված "Նյուքասլի" հանդեպ, բայց մենք այնքան վտանգավոր պահեր ստեղծեցինք մրցակցի
դարպասի մոտ, որ չպետք է միավորներ կորցնեինք: Այժմ "Մանչեսթեր Սիթին"
կարող էր էլ ավելի մեծացնել միավորների տարբերությունը, բայց պարզվեց, որ "Լիվերպուլն" այս տարի ամուր ընկույզ է լինելու",-Ֆերգյուսոնի
խոսքերը մեջբերել է BBC Sport ռադիոհաղորդումը:
|