Home » 2011 » Մարտ » 18 » Ֆերգյուսոնը չի վախենում "Բարսելոնայից"
12:34
Ֆերգյուսոնը չի վախենում "Բարսելոնայից"
 "Չեմպիոնների լիգայի" 1/4  եզրափակիչ փուլի հանդիպումների վիճակահանությունից առաջ "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ իրենք չեն վախենում նույնիսկ "Բարսելոնայից". "Դա վատ է, երբ շատ թիմեր ակնհայտորեն խուսափում են "Բարսելոնայի" հետ հանդիպումներից: Ես և իմ տղաները ձգտում ենք առավելագույն արդյունքի հասնել ցանկացած հակառակորդի հետ հանդիպման ժամանակ: Մենք "Բարսելոնայի" հետ հանդիպումների մեծ փորձ ունենք. իմ թիմը դուրս է թողել "Բարսելոնային" կիսաեզրափակիչից, իսկ հաջորդ տարի պարտվել եզրափակիչում":
Իսկ այն հարցին, թե ու՞մ հետ Ֆերգյուսոնը կցանկանար խաղալ, շոտլանդացի մասնագետը պատասխանել է. "Բոլոր այն թիմերը, որոնք 1/4 եզրափակիչ փուլում են հայտնվել, կամ հրաշալի ֆուտբոլիստներ ունեն, կամ լավ են խաղում սեփական հարկի տակ: Ես գիտեմ, թե որքան դժվար է խաղալ "Շախտյորի" կամ "Շալկեի" պես թիմերի դեմ այն էլ մրցակցի հարկի տակ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 7