23:42 Ֆերգյուսոնը հիանում է "Մանչեսթեր Սիթիով" | |
Անգլիայի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" բազմափորձ գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ինչպես իր թիմը, այնպես էլ "Սիթին" մինչևառաջնության ավարտը դեռ շատ հետաքրքիր ապրումներ են պարգևելու ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է "կարմիր սատանաների" առաջնորդի խոսքերը. "Իհարկե, փորձը միշտ էլ կարևոր դեր ունի: Եթե դու արդեն հնարավորություն ես ունեցել չեմպիոնական մրցավազքում պայքար ծավալելու, ապա դա, անկասկած, շատ լավ է: Սակայն ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ այլ կերպ է դասավորվոմ: Պարզապես չես կարող չզմայլվել "Մանչեսթեր Սիթիի" ուժով: Նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում և երկար ժամանակ է, ինչ կարողանում էին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կարծում եմ, որ ինչպես "Յունայթեդի", այնպես էլ "Սիթիի" երկրպագուներին դեռ շատ հետաքրքիր խաղեր են սպասվում, քանի որ առաջիկայում դեռ բազմաթիվ հանդիպումներ կան: Կարևոր չէ, թե դրանք կլինեն կիսաեզրափակիչներ, եզրափակիչներ կամ էլ ուրիշ հանդիպումներ: Այս երկու թիմերի միջև հակամարտությունը միշտ էլ հետաքրքիր է եղել":
| |
|
Total comments: 0 | |