Home » 2011 » Օգոստոս » 1 » Ֆերգյուսոնը մեծ հույսեր է կապում Քլևերլիի հետ
20:08
Ֆերգյուսոնը մեծ հույսեր է կապում Քլևերլիի հետ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը,ամեն դեպքում, կամրապնդի թիմի կիսապաշտպանության կենտրոնը ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկով: Ինչպես Ֆերգին բազմիցս նշել էր, "Յունայթեդը" պաշտոնապես երբևէ չի դիմել "Ինտերին" Ուեսլի Սնեյդերի հարցով: Ֆերգյուսոնը կիսապաշտպանության կարևորագույն օղակներից մեկը կվստահի երիտասարդ ֆուտբոլիստների, որոնց շարքում առաջին տեղերում է Թիմ Քլևերլին: Անգլիացի 20-ամյա կիսապաշտպանի մասին Ֆերգյուսոնն ասել է. "Քլևերլիի ֆիզիկական պատրաստվածությունը լավագույնը չէ, սակայն նա բավականին խորամանկ ֆուտբոլիստ է և շատ լավ է հասկանում այս խաղը: "Բարսելոնայի" դեմ ընկերական հանդիպման ժամանակ նա լավագույն ֆուտբոլիստն էր: Քլևերլին հիանալի է տեսնում խաղադաշտը, իսկ նրա խաղային դիսցիպլինան արժանի է ամենաբարձր գնահատականների",-նշել է շոտլանդացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: mu | Tags: Ուեսլի Սնեյդեր, Բարսելոնա, Թիմ Քլևերլի, Ալեքս Ֆերգյուսոն, Ինտեր, Մանչեսթեր Յունայթեդ | Rating: 5.0/1
Total comments: 2