20:41 Ֆերգյուսոնը մեղադրում է տեխնիկային | |
Երկար
ժամանակ է անցել, ինչ ավարտվել է անգլիական "Պրեմիեր լիգան", սակայն այդ
մրցաշարի վերջին տուրի մասին ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ "Մանչեսթեր
Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Այսօր շոտլանդացի
մասնագետը հանդիպել է լրագրողների հետ, որոնց ասել է, որ "Պրեմիեր լիգայի"
վերջին տուրում, որտեղ "Քուինզ Պարկ Ռենջերսը" սեփական հարկի տակ մինչև
90-րդ րոպեն "Մանչեսթեր Սիթիին" հաղթում էր 2-1 հաշվով, վերջնականում
պարտվեց 2-3 հաշվով հենց տեխնիկայի պատճառով, քանի որ ընդամենը մեկ
հեռախոսազանգի պատճառով նրանք իմացան, որ նույնիսկ պարտվելու դեպքում դուրս
չեն մնալու "Պրեմիեր լիգայից", ուստի խաղի վերջին 4 րոպեները չխաղացին,
որի հետևանքով սեփական դարպասն ընդունեցին 2 գնդակ: Հեղինակավոր Inside United
լրատվական հաղորդումը, որը պատկանում է "Մանչեսթեր Յունայթեդին",
մեջբերում է հուսահատ մասնագետի խոսքերը. "Քուինզ Պարկ Ռենջերսի"
ֆուտբոլիստները փայլուն ֆուտբոլ էին ցուցադրում մինչև այն պահը, երբ
հեռախոսազանգի միջոցով իմացան, որ նույնիսկ պարտվելու դեպքում դուրս
չեն մնալու "Պրեմիեր լիգայից": Նրանց գլխավոր մարզիչ Մարկ Հյուզն էլ է
բացահայտ հայտարարել, որ իրենք խաղավարտի վերջին 10 րոպեն չէին խաղում:
Իհարկե, մենք մեծ հուսահատություն ապրեցինք: Դա շատ դժվար է հասկանալ, քանի
որ մենք գեղեցիկ ֆուտբոլ էինք ցուցադրում Սանդեռլենդում: Գիտեինք, որ
ռենջերները հաշվով հաղթում են, և վստահ էինք, որ կրկին չեմպիոն կդառնանք:
"Սանդեռլենդի" հետ խաղի վերջնամասում երբ նրանց երկրպագուները մի տեսակ
պայթեցին հրճվանքից, հասկացանք, որ "Սիթին" հավասարեցրել է խաղի հաշիվը,
իսկ մինչ այդ էլ իմ օգնական Մայք Ֆելանիին ասել էի, որ եթե "Սիթին" գոլ
խփի, ապա դա նրանց մեծ իմպուլս կհաղորդի, որին էլ բոլորդ ականատես եղաք:
Բոլորն էլ սպասում էին "Սիթիի" հաղթանակին, սակայն նրանք բարդացրին իրենց
գործը` հաղթանակը պոկելով հանդիպման վերջին վայրկյաններին":
| |
|
Total comments: 0 | |