Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Ֆերգյուսոնը նորեկների է խոստանում
23:36
Ֆերգյուսոնը նորեկների է խոստանում
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքսը չի բացառել, որ երիտասարդ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դեբյուտը մանկունիական թիմի հիմնական կազմում կարող է կայանալ Անգլիայի լիգայի գավաթի ընթացքում "Լիդսի" դեմ կայանալիք հանդիպմանը: "Հիմա Պոգբան կմարզվի մեր թիմի հիմնական կազմի հետ: Դա առաջին քայլն է դեպի Օլիմպոս: Դրանից հետո, հավանաբար, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե երբ մենք կորոշենք փոփոխություններ անել մեր կազմում: Երևի նա կխաղա նախ Լիգայի գավաթում և դա նրա համար թիմում ամրապնդվելու շանս կդառնա",-ասել է Ֆերգյուսոնը` պատասխանելով Inside United ակումբային ամսագրի լրագրողների այն հարցին, թե երբ է նա պատրաստվում օգտագործել երիտասարդ ֆրանսիացուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0