21:24 Ֆերգյուսոնը որակազրկման եզրին է հայտնվել | |
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դիմել է "Մանչեսթեր Յունայթեդին" և խնդրել ներկայացնել Ալեքս Ֆերգյուսոնի` MUTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի կրկնօրինակը, որը կայացել էր երեքշաբթի օրը "Չելսիի" հետ կայացած հանդիպումից հետո: Այժմ մարզչին կարգապահական պատիժ է սպառնում հանդիպման մրցավար Մարտին Ատկինսոնի հասցեին արած մեկնաբանությունների համար: Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը քննադատել էր մրցավարին մի շարք որոշումների համար, որոնք, շոտլանդացու կարծիքով, փոխել էին խաղի ընթացքը և հանգեցրել "Մանչեսթեր Յունայթեդի" պարտությանը, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային ավելի շատ հետաքրքրել են ոչ թե Sky Sports հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունները, այլ MUTV հեռուստանընկերութանը տված հարցազրույցը, որի ժամանակ Ֆերգյուսոնը չափն անցել է` կասկածի տակ դնելով մրցավարի արդարությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ Ֆերգյուսոնը դեռ պետք է երկու հանդիպում բաց թողնի, քանի որ նախորդ մրցաշրջանում չորս խաղով որակազրկվել էր Ալան Ուայլիի հասցեին շատ սուր արտահայտվելու համար, այն դեպքում, եթե այս անգամ էլ մարզիչը պատժվի, ապա Ֆերգյուսոնին սպառնում է լայնակի որակազրկում: Կներկայացվեն արդյոք նրա հանդեպ նման մեղադրանքներ` պարզ կլինի ուրբաթ երեկոյան, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, հաշվի առնելով ոչ ստանդարտ հանգամանքները, այդ որոշումն անմիջապես ուժի մեջ չի մտնի, և Ֆերգյուսոնը կկարողանա ղեկավարել "Յունայթեդը" կիրակի օրը "Լիվերպուլի" հետ կայանալիք հանդիպմանը:
| |
|
Total comments: 0 | |