Վերջին շրջանում սուր քննադատության արժանացող "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսնը պաշտպանել է իր երիտասարդ ֆուտբոլիստներին` նշելով. "Եթե Սմոլլինգը, Ջոնսը և Ուելբեկն այդքան վատ խաղացողներ են, ապա ինչ են նրանք անում Անգլիայի ազգային հավաքականում: Իմ նպատակն է անհրաժեշտ հետևություններ անել վերջին իրադարձություններից հետո, սակայն ես առաջվա պես վստահում եմ երիտասարդ ֆուտբոլիստներին",-ասել է Ֆերգյուսոնը:
|