Home » 2011 » Օգոստոս » 27 » Ֆերգյուսոնը պաշտպանում է Վենգերին
11:28
Ֆերգյուսոնը պաշտպանում է Վենգերին
 "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ չի հասկանում "Արսենալի" այն երկրպագուներին, ովքեր ցանկանում են, որ Վենգերը հեռանա. "Ես կցանկանայի իմանալ, թե ով է փոխարինելու Վենգերին: 15 տարիների ընթացքում Վենգերն "Արսենալի" համար կատարել է այնպիսի աշխատանք, ինչպիսին չի արել և ոչ մի մարզիչ այդ ակումբում: Վեց տարվա ընթացքում նա ոչինչ չի հաղթել, սակայն արդյոք ընկել է նրա թիմի խաղամակարդակը: Հեռացել են Նասրին և Սեսկը: Ոչ մի թիմ ապահովագրված չէ մեծ կորուստներից: Մենք ևս մեծ կորուստ ունեցանք, երբ հեռացան Ռոնալդուն և Պիկեն: Եթե ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ քո թիմում, ապա նրան պետք չէ պահել, իսկ Վենգերին բրավո. նա կարողացավ այդ ֆուտբոլիստներից բավականին գումար վաստակել",-ասել է շոտլանդացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1