Հռոմեական "Լացիոյի" ուրուգվայցի դարպասապահ Ֆեռնանդո Մուսլերան ֆուտբոլային իր կարիերան ներկայիս ակումբում շարունակելու ցանկություն է հայտնել: Դարպասապահի պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է 2012թ. ամռանը, սակայն նա ցանկանում է մնալ "Լացիոյում" երկար ժամանակով. "Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ, և ես չեմ ցանկանում հեռանալ",-ասել է ուրուգվայցին: Ինչպես տեղեկացնում է Մուսլերայի գործակալը` մոտակա շաբաթների ընթացքում կսկսվեն պայմանագրի երկարաձգման բանակցությունները թիմի և դարպասապահի միջև:
|