23:20 Ֆերնանդո Տորես. "Ցանկանում է շատ տիտղոսներ նվաճել" | |
Իսպանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի "Չելսիի" հարձակվող Ֆերնանդո Տորեսը հարցազրույց է տվել "կապույտների" պաշտոնական կայքին, որտեղ խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո իր ստացած տպավորությունների, ապագայի և իր երազանքի մասին. ""Չելսի" տեղափոխվելիս զգացի այն նույն զգացումները, որոնք զգացել էի մանուկ հասակում, երբ առաջին անգամ գնացի դպրոց: Ոչ թե նրա համար, որ հուզվում ես, այլ նրա համար, որ ցանկանում ես քեզ ցույց տալ. այստեղ-այնտեղ ես վազում, ծանոթանում ես նոր մարդկանց հետ, ցանկանում ես շատ բան կատարել: Ակումբի մթնոլորտը հիանալի էր, և բոլորը փորձում էին այնպես անել, որ ինձ համար ոչ մի դժվարություն չառաջանար: Պետք է այստեղ տուն գտնեմ և ընտանիքիս բերեմ Լոնդոն: Սկզբից միշտ էլ դժվար է, քանի որ միայնակ ես և միայն մարզվում ես, քանի որ այլ բան անել չես կարողանում: Դեռ չեմ հարմարվել այս նոր կյանքին, սակայն հույս ունեմ, որ կկարողանամ որքան հնարավոր է շուտ հարմարվեմ, որպեսզի գրեթե 100%-ով կարողանամ օգնել ակումբին: Երբ ես լինեմ 40 կամ 50 տարեկան, ապա ինքս ինձ միայն մի հարց կտամ. "Ի՞նչ եմ ես արել որպես ֆուտբոլիստ": Երբ մրադիկ խոսում են տիտղոսների և փառքի մասին, ցանկանում ես, որ քո մասին ևս խոսեն. ցանկանում ես հասնել այն ամենին, ինչին հնարավոր է հասնել: Ինձ բախտը շատ է ժպտացել, քանի որ ազգային ընտրանու հետ հասել եմ այն բոլոր տիտղոսներն, որոնք հնարավոր է ձեռք բերել: Այժմ ես ցանկանում եմ այդպիսի մեծ տիտղոսներ նվաճել ակումբի հետ մեկտեղ: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել, որպեսզի ֆուտբոլային կարիերայիս մայրամուտին հանգիստ սրտով կարողանամ կոշիկներս կախեմ մեխից":
| |
|
Total comments: 0 | |