Բրիտանական Sky Sports պարբերականից տեղեկանում ենք, որ շոտլանդական "Սելթիկի" երիտասարդ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լոնդոնի "Չելսիի" հետ: 16-ամյա Իսլամ Ֆերուզը ծնունդով Սոմալիից է, բայց արդեն հասցրել է հանդես գալ Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում: Նրանով հետաքրքրված էին նաև մանչեսթերյան երկու ակումբները` "Յունայթեդը" և "Սիթին", "Նյուքասլը" և "Բլեքբեռնը", բայց լոնդոնյան ակումբն առաջ անցավ իր հակառակորդներից:
|