Բրիտանական Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն երեկ կայացած նիստի ժամանակ քննել է կաշառակերության մեջ կասկածվելու պատճառով աշխատանքից ազատված Մոհամեդ Բին Համամի գործը: Արդյունքում որոշում է կայացվել Բին Համամին ցմահ զրկել ֆուտբոլային ցանկացած գործունեությանը մասնակցելու իրավունքից: Նշվում է, որ էթիկայի կոմիտեն անվիճելի ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին նախորդած ընտրարշավի ընթացքում Բին Համամը փորձել է կաշառել Կարիբյան ֆուտբոլային միության ներկայացուցիչներին նրանց ձայնելը գնելու նպատակով:
|