Home » 2011 » Հուլիս » 21 » ՖԻՖԱ-ն դարպասի գրավման 9 մեխանիզմ կփորձարկի
21:27
ՖԻՖԱ-ն դարպասի գրավման 9 մեխանիզմ կփորձարկի
 ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 9-ը եվրոպական ընկերություններ ՖԻՖԱ են ներկայացրել դարպասի գրավման տեխնոլոգիաների իրենց տարբերակները: Առաջին փորձարկումը կկայանա 2011թ.-ի սեպտեմբերին: Տարբերակներից յուրաքանչյուրը հանգամանորեն կուսումնասիրվի, որից հետո կընդունվի այդ մեխանիզմներից ամենալավն ու անաչառը: Այս համակարգերը պետք է 90% ճշգրտությամբ արդյունք ապահովեն: Երկրորդ փուլը կկայանա 2012թ.-ի մարտից հունիսն ընկած ժամանակահատվածում: Ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի նիստին 2012թ.-ի հուլիսին:

Հավելենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ եթե մինչ 2014թ.-ի աշխարհի առաջնությունը մշակված լինի գոլերի գրանցման վստահելի համակարգ, ապա այն կկիրառվի աշխարհի առաջնության ժամանակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 550 | Added by: Hayk | Tags: աշխարհի առաջնություն, եվրոպական ընկերություններ, ՖԻՖԱ, Զեպ Բլատեր | Rating: 5.0/2
Total comments: 0