Home » 2011 » Օգոստոս » 20 » ՖԻՖԱ-ն որակազրկել է Սիրիային
18:41
ՖԻՖԱ-ն որակազրկել է Սիրիային
 Ինչպես հայտնում է FIFA.com կայքը, ՖԻՖԱ-ն Սիրիայի հավաքականին հեռացրել է 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ասիական ընտրական փուլից: Նշենք, որ նախորդ շաբաթ Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ-ին, խնդրելով պարզել այն հարցը, թե որքանով է օրինական Սիրիայի կողմից քաղաքացիություն տալ ազգային ընտրանու խաղացող Ժորժ Մուրադին։ ՖԻՖԱ-ն ընդունել է Տաջիկստանի հայցը, և ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Մուրադը, ով ունի երկքաղաքացիություն՝ Սիրիայի և Շվեդիայի, 2005թ.-ին Շվեդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 պաշտոնական և 5 ընկերական հանդիպումների: 2014թ.-ի աշխարհի առաջնության ասիական մասի երկրորդ որակավորման փուլում, որը անց է կացվել այս տարվա հուլիսին, Սիրիան երկու անգամ հաղթել է Տաջիկստանին: Առաջին խաղակեսում չեզոք մարզադաշտում՝ Հորդանանի քաղաքային դաշտում, հուլիսի 23-ին Սիրիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է, իսկ պատասխան հանդիպմանը սեփական հարկի տակ Տաջիկստանը ջախջախիչ 0-4 հաշվով պարտվել է Սիրիային: Մուրադը այդ երկու հանդիպումներում էլ գոլ է խփել: Այսպիսով, հենց Տաջիկստանի հավաքականը Սիրիայի փոխարեն տեղ կզբաղեցնի ասիական կոնֆեդերացիայի С խմբում՝ Ուզբեկստանի, Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի հավաքականների հետ ու կվիճարկի դեպի Բրազիլիա տանող ուղեկգրի ճակատագիրը:

Հավելենք նաև, որ սիրիական ֆուտբոլի ղեկավարությունը, անվանելով ՖԻՖԱ-ի որոշումը "անարդար" և "անհիմն քաղաքականացված", պատրաստվում է բողոքարկել այն միջազգային մարզական դատարանում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0