Այս ամռանը "Ռոմայից" "Միլան" տեղափոխված ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը մոտ է ֆուտբոլային խաղադաշտ վերադառնալուն: Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել շուրջ կես տարի: Իր խոսքում Մեքսեսը նշել է, որ դեռևս ցավ է զգում ծնկի շրջանում, սակայն վերադառնալու է ամենամոտ ժամանակներում:
|