Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » "Ֆիորենտինան", "Արսենալն" ու "Մանչեսթեր Յունայթեդը" որս են հայտարարել Բիլյայի նկատմամբ
20:22
"Ֆիորենտինան", "Արսենալն" ու "Մանչեսթեր Յունայթեդը" որս են հայտարարել Բիլյայի նկատմամբ
 Բրիտանական մամուլը հաղորդում է, որ անգլիական գրանդներ "Արսենալն" ու "Մանչեսթեր Յունայթեդը", ինչպես նաև իտալական "Ֆիորենտինան" ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու են ամեն կերպ ձեռք բերել բելգիական "Անտդերլեխտի" երիտասարդ կիսապաշտպան Լուկաս Բիլյային: Այս մասին լրագրողներին է պատմել 25-ամյա արգենտինացու գործակալը Het Nieuwsblad պարբերականին տված հարցազրույցի ժամանակ. "Ֆիորենտի՞նան", "Արսենա՞լը" կամ "Մանչեսթեր Յունա՞յթեդը": Այո, այս ակումբներն իսկապես հետաքրքրված են Բիլյայի ծառայություններով: Երբ Բիլյան դեռ նոր էր տեղափոխվել Բելգիայի առաջնություն, նա իր առջև խնդիր դրեց մեծ աճ ունենալ կարճ ժամանակահանտվածում: Այժմ հասունացել է այն պահը, երբ Բիլյան պետք է մտածի կարիերան ավելի պրոֆեսիոնալ ակումբում շարունակելու համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0