Home » 2011 » Հուլիս » 30 » "Ֆիորենտինան" կփորձի գնել Ձագոևին
21:48
"Ֆիորենտինան" կփորձի գնել Ձագոևին
Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի երիտասարդ կիսապաշտպան Ալան Ձագոևը հայտնվել է իտալական "Ֆիորենտինայի" հետաքրքրության կենտրոնում: Հանրահայտ Tuttomercatoweb կայքը տեղեկացնում է, որ "մանուշակների" ղեկավարությունն արդեն իսկ հիմա քննարկում է Ռուսաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 12 մլն եվրո, սակայն "Ֆիորենտինան" ցանկանում է կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն իջեցնել, քանի որ "ԲԿՄԱ"-ի հետ Ձագոևի պայմանագիրն ավարտվում է մյուս տարի՝ 2012թ.-ի հունիսին:
Հիշեցնենք, որ "ԲԿՄԱ"-ի հիմնական կազմում երիտասարդ կիսապաշտպանն անց է կացրել 129 խաղ և դարձել 32 գոլի հեղինակ: Իսկ ահա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում Ալան Ձագոևն անցկացրած 14 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Tags: պայմանագիր, Ֆիորենտինա, Մոսկվա, Ռուսաստան, մանուշակներ, Ալան Ձագոև, ԲԿՄԱ | Rating: 5.0/1
Total comments: 0