09:22 "Ֆիորենտինայի" մարզիչը "մեռյալ ժամ"-ի կողմնակից է | |
Իտալական "Ֆիորենտինայի" երիտասարդ գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան, ով այս ամռանն է գլխավորել "մանուշակներին", որոշել է կարգուկանոն մտցնել թիմի մազրումային օրակարգում: Ըստ իտալական լրատվական աղբյուրների` "Ֆիորենտինայի" խաղացողները թիմի մարզումներին պետք է ներկայանան առանց զարդերի ու զանազան մազկապների: Ֆուտբոլիստները չեն կարող անգամ ծալել իրենց մարզումային կիսավարտիքները, որպեսզի ազդրն ամբողջությամբ արևայրուք ընդունի: Բացի այդ` գլխավոր մարզիչը "մեռյալ ժամ" է նշանակել, ըստ որի` երեկոյան ժամը 8-ից հետո բոլոր տղաները պետք է հանգստանան:
| |
|
Total comments: 0 | |