Home » 2011 » Օգոստոս » 4 » Ֆլետչերը չի խաղա մինչև սեպտեմբեր
18:32
Ֆլետչերը չի խաղա մինչև սեպտեմբեր
 Ինչպես անգլիական The Times օրաթերթեին տեղեկացրել է Շոտլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրեյգ Լևինը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի երիտասարդ հենակետային կիսապաշտպան Դարեն Ֆլետչերի ապաքինումը կլինի ոչ շուտ, քան այս տարվա սեպտեմբերին: Ըստ Լևինի՝ Ֆլետչերը չի կարող Շոտլանդիայի ընտրանուն օգնել մինչև սեպտեմբերի վերջ: "Տղան լուրջ վնասվածք էր ստացել, որի բուժման հանար լուրջ ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ: Կարծում եմ, որ Ալեքս Ֆերգյուսոնը կադրային խնդիրներ չի ունենա և չի ստիպի ակումբի բժիշկներին արագացնել Ֆլետչերի ապաքինումը՝ միևնույն ժամանակ վտանգել խաղացողի առողջությունը: Ֆլետչերին դեռևս հանգիստ է անհրաժեշտ",-Լևինի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0