Home » 2011 » Սեպտեմբեր » 18 » Ֆլորան Մալուդան զգուշանում է Ռունի-Էրնանդես զույգից
18:35
Ֆլորան Մալուդան զգուշանում է Ռունի-Էրնանդես զույգից
 Լոնդոնի "Չելսիի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպման նախաշեմին ընդգծել է, որ մրցակցի կազմում ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռունի-Էրնանդես զույգը: "Արիստոկրատների" պաշտոնական կայքը մեջբերում է ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերը. "Ռունին և Չիչարիտոն շատ վտանգավոր հարձակվողներ են: Մեզ անհրաժեշտ է առաջին հերթին զգուշանալ հենց այդ ֆուտբոլիստներից: Դիմակայելով նրանց՝ մենք կարող ենք հաջողություն ակնկալել այսօրվա խաղում: Ի՞նչ տարբերություն, թե քանի գոլ է խփել "Մանչեսթեր Յունայթեդը" նախորդ հանդիպումներում: Սա բոլորովին այլ խաղ է: Մենք մտադիր ենք հաղթել":
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր` ժամը 20:00-ին, Մանչեսթերի "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hayk | Tags: ընդգծել, Մանչեսթեր Յունայթեդ, Ֆուտբոլիստ, Ռունի, Ֆլորան Մալուդա, Չիչարիտո, կիսապաշտպան, Չելսի, արիստոկրատներ, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0