Home » 2011 » Օգոստոս » 13 » Ֆոռլանը կարող է հայտնվել "Ինտերում"
14:42
Ֆոռլանը կարող է հայտնվել "Ինտերում"
 Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանով սկսել է հետաքրքրվել նաև իտալական "Ինտերը". այս մասին հայտնում է իսպանական հանրահայտ AS պարբերականը: "Ներաձուրիները" հույս ունեն, որ ուրուգվայցին կդառնա ռուսական "Անժի" տեղափոխվող Սամուել Էտո'ոյի արժանի փոխարինողը: Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողով հետաքրքված են նար թուրքական "Բեշիկթաշը", բրազլիլական "Սան Պաուլոն" և ԱՄԷ ներկայացուցիչ "Ալ-Վասլ" թիմը: Ըստ ռուսական աղբյուրների` ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել նաև Գրոզնիի ներկայացուցիչ "Թերեքը", սակայն Ֆոռլանը հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0