Թուրքական ամենահարուստ ակումբներից մեկը` "Բեշիքթաշը" գրեթե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանին ձեռք բերելու վերաբերյալ. այս մասին տեղեկացնում է Transfermarketweb գերմանական հանրահայտ կայքը: Ստամբուլյան ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի համար կներդնի շուրջ 3-4 միլիոն եվրո: Ուրուգվայցու հետ համաձայնագիրը նախատեսված կլինի երեք տարով, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3.7 միլիոն եվրո: