Ինչպես տեղեկացնում է La Gazzetta Dello Sport իտալական հանրահայտ օրաթերթը, իսպանական Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի առաջատար հարձակվող Դիեգո Միլիտոն մոտակա ժամերի ընթացքում կտեղափոխվի Միլանի "Ինտեր": Ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի շուրջ 5 միլիոն եվրո, իսկ 32-ամյա հարձակվողը "Ինտերում" տարեկան կվաստակի 4.5 միլիոն եվրո: Նշվում է նաև, որ Ուրուգվայի հավաքականի ավագը արդեն վաղը կստորագրի երկու տարվա պայմանագիր "Ներաձուրիների" հետ:
|