Home » 2012 » Մարտ » 15 » Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում կմեկնարկի մարտի 24-ից
22:05
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում կմեկնարկի մարտի 24-ից

 Մի շարք նոր փոփոխությունների արդյունքում բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի միայն հաջորդ տարվա մայիսին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:
   Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ 8 թիմերը` «Ուլիս», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Իմպուլս», «Շիրակ» և «Արարատ»: Այս տարվա առաջնությունը կանցկացվի ոչ թե չորս, ինչպես նախկինում էր, այլ վեց շրջանով: Այն կմեկնարկի 2012 թ-ի մարտի 24-ին և կավարտվի 2013 թ-ի մայիսի 18-ին:
   Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունն էլ կանցկացվի չորս շրջանով: Մրցաշարի 10 մասնակիցներն են` «Շենգավիթ», «Միկա-2», «Փյունիկ-2», «Շիրակ-2», «Գանձասար-2», «Իմպուլս-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Ալաշկերտ», նաև «Կինգ դելյուքս» թիմերը: Առաջին խմբի առաջնության մեկնարկը կտրվի 2012 թ-ի ապրիլի 10-ին: Վերջին տուրի հանդիպումները նախատեսված է անցկացնել 2013 թ-ի մայիսի 13-ին:
   2011-2012թթ. Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կմեկնարկեն մարտի 17-ին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 517 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1